Անհրաժեշտ առաջին օգնություն զինված հակամարտության իրավիճակում առավելապես տուժած անձանց
Նարինեն, իր 8 հոգանոց ընտանիքի հետ , պատերազմի ընթացքում տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից: Նրա ընտանիքը դարձավ ADRA-ի շահառու `ի թիվս այլ 2500 ընտանիքների: Նարինեն և նրա ամուսինը երազում են կայուն աշխատանքի մասին , որպեսզի կարողանան դաստիարակել իրենց 4 երեխաներին և հոգ տանել իրենց ծեր ծնողների մասին: Հեշտ չէ նոր կյանք սկսել զրոյից, բայց Նարինեի ընտանիքը, ինչպես նաև նման այլ ընտանիքներ չեն հանձնվում, քանի դեռ մենք բոլորս նրանց կողքին ենք մեր աջակցությամբ։